Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում սովորող 14-ամյա Երեմ Մադոյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը:
Նա նշեց, որ տղայի մոտ գիտակցության կորուստ չկա, կոմայի մեջ չէ: Ծնողները բժիշկներին հայտնել են, որ տղան ընկել է 4մետր բարձրությունից, ունի վնասվածքներ, առայժմ վիրահատության հարց չկա:
Հիշեցնենք, որ Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում սովորող 14-ամյա Երեմ Մադոյանը նոյեմբերի 14-ին, իրենց շենքի տանիքից՝ մոտ 3 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել եւ ստացել գանգուղեղի եւ այլ վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ալավերդու բժշկական կենտրոնի ընդունարանի ավագ բուժքույր Մարինե Դավուդյանը։
«Երեխան ստացել էր պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածքներ: Նրա վիճակը ծանր էր, նրան տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն»,- նշել է Մարինե Դավուդյանը:




























