Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, տանը դեղահաբից եւ բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց եւ աճուկային հատվածից ներարկել ինքն իրեն, ինչի հետեւանքով վատ է զգացել եւ դիմել «շտապօգնության» ծառայություն:
Նշանակվել են դատաբժշկական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























