Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը  05.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում «Լադա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լադա» մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլ.սյանը. ուղեւորն արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր 24-ամյա Գ. Ն.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: