Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում գայլը հոշոտել է ոչխարներին. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների պատասխանատուները: