Ղրղըզստանում տեղի ունեցած 7 բալ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով մոտ 800 բնակելի տուն, 12 սոցիալական օբյեկտ են ավերվել: Այդ մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսիկ-Կուլի մարզի քաղաքացիական պաշտպանության հանձնաժողովը 1194 բնակելի տների ստուգումներ է իրականացրել: Հաստատվում է ճշգրիտ նյութական վնասը, որից հետո բնակարանների վերականգնման նպատակով տեղի բնակիչների փոխհատուցումներ հատկացնելու որոշում կընդունվի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա շրջանից 40 կմ հարավ-արեւելք երկրաշարժ էր տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գտնվել են 47 կմ խորության վրա:




























