Նոյեմբերի 15-ին, ժամը 23.10-ին,   Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Վարդենիսի բաժնի  աշխատակիցները 1982 թ. ծնված Արգիշտի Բ.-ի բնակարանի խուզարկությամբ՝  լոգարանի առաստաղին հարմարեցված դարակից հայտնաբերել են  «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի հրազենի 30 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: