Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, 1989 թ. ծնված  Անի Կ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արամուս գյուղի բնակիչ, իր ծանոթ  ոմն Լյովա իր դրամապանակից գողացել է 40.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լյովան  1989 թ. ծնված  Լեւոն Մ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.50-ին, ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել   խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: