Նոյեմբերի 15-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտակ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2010 թ. հուլիսի 14-ից ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:




























