Փրկարար ծառայությունը նոյեմբերի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացել, որ Երեւան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի  122-րդ կմ-ում` Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Գ. Հ.) 34 AF 138 պետհամարանիշի եւ «Օպել» մակնիշի (վարորդ Վ. Պ.) 34 DQ 711 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Հ.ին (ծնվ. 1965 թ.) եւ հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: