Նոյեմբերի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի հին օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար.ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 25-ամյա Ա. Փ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել եւ տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ, որտեղ առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2101» մակնիշի 34 FF 605 համարանիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:




























