Հիվանդանոցից նոյեմբերի 17-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց է դիմել 38-ամյա Տիգրան Դ.-ն, որը հայտնել է, որ հարեւանները հարվածել են գլխին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Օձուն գյուղում 33-ամյա Կարեն Մ.-ն վիճաբանել է իր հետ, ինչի ընթացքում Կարեն Մ.-ի կինը` 36-ամյա Սուսաննա Ի.-ն, մետաղյա ձողով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 17-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 36-ամյա Սուսաննա Ի.-ն, ով հայտնել է, որ ժամը 20.35-ի սահմաններում տան աստիճաններից ընկել եւ հիվանդանոց է դիմել, քանի որ գտնվում է հղիության վիճակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Օձուն գյուղում 38-ամյա Տիգրան Դ.-ն վիճաբանել է 33-ամյա Կարեն Մ.-ի հետ, այդ ընթացքում միջամտել է վերջինիս կինը` Սուսաննա Ի.-ն, եւ Տիգրան Դ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























