Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին, 29-ամյա Գարիկ Բ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իր ծանոթ 29-ամյա Էդվարդ Ք.-ն, իր եղբայրներ՝ 27-ամյա Իշխան եւ 21-ամյա Նվեր Ք.-երի,  ընկերներ՝ 25-ամյա Հայկ Ա.-ի ու 21-ամյա Հայկ Ս.-ի հետ, գալով Կարմիր գյուղ, տնից դուրս են հրավիրել իրեն՝ խոսելու մեքենայով տարել գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանին հարակից ճանապարհահատված, վիճաբանել իր հետ, ծեծի ենթարկել, բռունցքներով հարվածել գլխին եւ դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գարիկ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: