Նոյեմբերի 17-ին, ժամը 19.20-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկանները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Կասյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից բերման են ենթարկել 47-ամյա Գարիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ, բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, կանաչ, չորացված-մանրացված,  կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: