Նոյեմբերի 1-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 59-ամյա Վլադիմիր Ա.-ն եւ հայտնել, որ իրենց շենքում գործող խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, 48-ամյա Մանվել Ա.-ին պատկանող խանութից գողացել են 1.000 դրամ արժողությամբ 5 լիցքավորման քարտ, իսկ ծխախոտով, խմիչքով, սննդամթերքով եւ կենցաղային ապրանքներով լցված ստվարաթղթե արկղերը եւ պոլիէթիլենային պարկերը կոտրված պատուհանով տեղափոխել են շենքի բակ, սակայն ոչինչ չվերցնելով՝ հեռացել են:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 32-ամյա Արգիշտի Բ.-ին, 24-ամյա Աշոտ Հ.-ին եւ 18-ամյա Դավիթ Դ.-ին, որոնք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, որ նոյեմբերի 1-ի գիշերը Մանվել Ա.-ին պատկանող խանութից գողությունը կատարել են իրենք:
Արգիշտի Բ.-ն, Աշոտ Հ.-ն եւ Դավիթ Դ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է քննություն:





























