Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 15-ին,  շրջագայություն կատարելու ժամանակ, 43-ամյա Վիգեն Մ.-ին պատկանող, Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են լորենի ծառից հատված 13  գերան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, պարզվել է, որ նշված գերանները պատկանում են 27-ամյա Մհեր Է.-ին, որոնք պատրաստել է   նոյեմբերի 14-ին, Իջեւան-Բերդ ճանապարհին՝ առանց համապատասխան թույլտվության հատելով 2 կանգուն լորենի:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: