Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա եւ ծեծել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո եւ Նորո ծեծի էին ենթարկել 27-ամյա Վիգեն Դ.-ին` դեմքի եւ մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Վիգեն Դ.-ն նույն օրը, ժամը 02.00-ին, հրավիրվել էր բաժին եւ նրանից ընդունվել էր հաղորդում:
Վիգեն Դ.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, 50-ամյա Նորիկ Հ.-ն եւ 43-ամյա Վաղինակ Ա.-ն ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:





























