Նոյեմբերի 11-ին, ժամը 20.55-ին, 53-ամյա Հովհաննես Հ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրեն են մոտեցել երկու անծանոթ անձինք եւ վիճաբանել  իր հետ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովհաննես Հ.-ին տրվել էր ԴԲՓ ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերը նշված անձինք են 45-ամյա Գրիգոր Գ.-ն եւ 52-ամյա Ղարիբ Մ.-ն, որն էլ ծեծի է ենթարկել եւ վնասվածք պատճառել Հովհաննես Հ.-ին:

Կատարվում է քննություն: