Ադրբեջանական բանակում կես տարում զոհվել է 50 զինծառայող: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը՝ «Զերկալո» թերթին մեկնաբանելով ադրբեջանցի զինվորի կողմից երկու ծառայակիցներին սպանելու փաստը:
«2010թ. առաջին կիսամյակում երեք զինծառայող մահացել են հիվանդություններից, 11 ինքնասպանություն է եղել»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, զոհերի թիվը 2010թ. առաջին կեսին ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Նման բացասական դեպքերը լինում են այն պատճառով, որ հրամանատարների համար այս կամ այն դեպքը սովորական է: Այն իմաստով, որ ինչ-որ մեկը տեղի ունեցածի համար պատասխան կտա, միայն ոչ ինքը»,- նկատել է փորձագետը:
Ջաֆարովը հավելել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սիրում է դեպքերի կապակցությամբ իր կարծիքն արտահայտել շաբլոն արտահայտություններով, իբր ընկերուհին չի սպասել, եւ այլն:
Նշենք, որ հունիսի 29-ին զինվոր Ջաֆար Մամեդռզաեւը կրակ էր բացել ինքնաձիգից, եւ սպանել իր երկու ծառայակիցներին, հետո ինքնասպան եղել: Մի զինծառայող էլ վիրավորվել էր:




























