ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը եւ նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի եւ Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Վ. Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին, եւ Ժ. Պալոյանի որդուն` Սարգիս Պալոյանին, հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից, ինչը, սակայն, կանխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տիգրան Մանուկյանը եւ Սպարտակ Համբարձումյանը ձերբակալվել են:





























