Նոյեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, Քաջարան-Կապան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԲՄՎ X5»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




























