ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտա-գործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։ Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով Ս.Հայրապետյանը ձերբակալվել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























