Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 20 շենքի մերձակայքից երեկ ոստիկանություն բերման են ենթարկվել մի խումբ մարդիկ: Պարզվել է, որ նրանք տվյալ տարածքում մի կրպակում զբաղվել են անօրինական ձեռնարկատիրական գործունեությամբ: Տվյալ «արտադրամասից» հայտնաբերել են մսի պահածոներ, սպասք լվանալու հեղուկներ, թեյ, տարայի վրայի տարբերանշաններ, ինչպես նաեւ պիտանելիության ժամկետներ տպող սարքավորումներ:

«Ձեռնարկատերերի» ինքնության մասին ոստիկանությունից NEWS.am-ին հետ զրույցում ոչինչ չեն հայտնել: Միայն հաստատել են, որ նշված հատվածից բերման ենթարկված քաղաքացիները կասկածվում են ապօրինի ձեռնակատիրական գործունեության մեջ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: