Ֆրանսիական VSD շաբաթաթերթը Դեպարդիեի անձնական լուսանկարների հրապարակման համար տուգանվել է 8 հազար եվրոյով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավաբանական աղբյուրներին:
Գործակալության փոխանցմամբ՝ դերասան Ժերար Դեպարդիեն հաղթել է ֆրանսիական VSD շաբաթաթերթի դեմ դատական գործընթացը: Դեպարդիեն հայց էր ներկայացրել՝ ի նշան անձնական լուսանկարների հրապարակման դեմ բողոքի, որտեղ նա լուսանկարվել է երիտասարդ կնոջ ընկերակցությամբ:
Փարիզի դատարանը որոշել է, որ առանց դերասանի թույլտվության նմանատիպ լուսանկարների հրապարակումը խախտում է անձնական կյանքի նկատմամբ իր իրավունքը: Շաբաթաթերթը նաեւ 10 հազար եվրո կվճարի երիատասարդ կնոջը: Բացի այդ, թերթը յուրաքանչյուրն կվճարի 2000-ական եվրո՝ որպես իրավաբանական ծառայությունների ծախսերի փոխհատուցում:




























