Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 17.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Ս.Վարդանյան փողոցի տներից մեկի բնակիչն ինքնասպանություն է գործել՝ կախվելով տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել 23-ամյա Ն. Գ.-ի դին:




























