Ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր  են ստացվել  նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի եւ Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «ՎԱԶ 2109»  մակնիշի ավտոմեքենաներով, Երեւան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, պարզվել է, որ նոյեմբերի 15-ի գիշերը 23-ամյա Դավիթ Բ.-ն եւ 21-ամյա Արթուր Շ.-ն, կախովի փականը կոտրելով, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի թիվ 2/4 շենքի բակում գտնվող, 42-ամյա Արման Գ.-ին պատկանող ավտոտնակից գողացել են շուրջ 150 կգ պղնձի ջարդոն:

Արման Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել:

Նոյեմբերի 18-ին նա նշվածի մասին տվել է հաղորդում:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: