Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 4 դեպքից՝ 3-ը: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության՝ 7, յուրացման 5 եւ խուլիգանության  1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: