Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման՝ հունիսի 21-27-ը ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ (համարժեք է 44 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար:
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,3 մլն դոլար՝ 367.33 դրամ/մեկ դոլար միջին փոխարժեքով, վաճառվել 65,2 մլն դոլար՝ 369.04 դրամ/մեկ դոլար միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում իրականացվել է 18,5 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 368.17 դրամ/մեկ դոլար միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500 հազ. դոլարի առք եւ վաճառք՝ 367.25 դրամ/մեկ դոլար միջին փոխարժեքով:


























