Փրկարար ծառայությունը նոյեմբերի 20-ին, ժամը 20.28-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 87 AU 888 եւ «ԿամԱԶ» մակնիշի 34 TU 132 պետհամարանիշերով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1988 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը` 1989 թ. ծնված Ս. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ա.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




























