Ամերիկյան հայտնի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը այսուհետ իր տեղն է զբաղեցրել հայտնիների կողքին Մադամ Թյուսոյի արձանների թանգարանում։
Իր արձանի բացումից առաջ Քարդաշյանը Twitter-ում գրել էր, որ շատ է սպասում տեսնելու, թե արդյո՞ք արձանը իրեն նման է։ Իսկ Արդեն բացման օրը, տեսնելով արձանը, Քարդաշյանը նշեց, որ այն շատ է հավանել։ «Արձանը ինձ նման է։ Ես հպարտություն եմ զգում»,-նշել էր Քիմ Քարդաշյանը։


























