Չինաստանի հարավ-արեւմուտքում 6,3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է Սիչուան նահանգում: Հնարավոր զոհերի մասին օպերատիվ տեղեկություններ չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

6 եւ ավելի բալ հզորությամբ երկրաշարժերը համարվում են ուժեղ եւ կարող են հանգեցնել ենթակառուցվածքի զգալի ավերածությունների: