Մոսկովյան «Սպարտակ»-ի հարձակվող Արթուր Մալոյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է տեղափոխվի մերձմոսկովյան «Խիմկի»։ 20-ամյա հարձակվողը, ով գարնանը «Սպարտակ»-ի հետ նոր պայմանագիր է կնքել, կարմիր-սպիտակների կազմում անց է կացրել ընդամենը երկու պաշտոնական խաղ։ Հիշեցնենք, որ Մալոյանը դեռ վերջնականապես չի որոշել, թե ապագայում որ պետության թիմում ելույթ կունենա։ Նա հայկական եւ ռուսական ակումբների միջեւ ընտրություն է կատարում։
Հասանելի է
русский



























