ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը իր երկու ընկերություններին գրեթե 2 մլրդ դոլար  գումար է հատկացրել արեւային էներգիայի շահագործումը զարգացնելու համար։

ԱՄՆ ժողովրդին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում Բարաք Օբաման հայտարարել է, որ 1,45 մլրդ գումարը հատկացվելու է «Աբենգոա Սոլար» ընկերությանը, որը զբաղվելու է Արիզոնա նահանգում աշխարհում ամենախոշոր արեւաջերմային կայանի կառուցմամբ։

Մեկ այլ «Էբաունդ Սոլար Մանուֆեկչուրինգ»  ընկերությունը էներգետիկայի նախարարությունից կստանա 400 մլն դոլար։ Սպասվում է, որ ադ գումարները կծախսվեն Ինդիանա եւ Կոլորադո նահանգներում էլեկտրակայանների կառուցման վրա։

Օբամայի խոսքով, հատկացվող միջոցները ինովացիային խթանելուց զատ, պետք է նաեւ նոր աշխատատեղեր ստեղծեն։ «Մենք պայքարելու են, որ ապագայի աշխատատեղերը եւ արտադրանքը ստեղծվեն հենց այստեղ՝ Ամերիկայում»,-ընդգծել է Օբաման։