Նիդեռլանդների ոստիկանությունը Ռոտերդամի օդանավակայանում 3000 կգ կոկաին է առգրավել՝ 120 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

Կոստա Ռիկայից բերված 3300 տուփում փաթեթավորված թմրանյութը թաքցված է եղել արեւադարձային մանիոկ բույսի արմատների արկղերում: Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով տեղի դատախազությանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, սա Ռոտերդամի օդանավակայանում հայտնաբերված թմրանյութի երկրորդ մեծ խմբաքանակն է: 2005 թվականին մաքսային ծառայության աշխատակիցները 4200 կգ ընդհանուր քաշով կոկաինի խմբաքանակ էին առգրավել: