Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում 86.83% քվեաթերթիկների մշակումից հետո առաջատարը Սոցիալիստների կուսակցությունն է` 21.63% ձայնով: Երկրորդ տեղում ներկայիս իշխող լիբերալ-դեմոկրատական դաշինքի առաջնորդն  է` 19.24%, երրորդում` նախորդ ընտրությունների հաղթող Կոմունիստական կուսակցությունը`  17.88%:

Խորհրդարան են անցնում նաեւ իշխող կոալիցիայի երկու անդամ՝ Դեմոկրատական կուսակցությունը (15.78%) եւ Մոլդովայի լիբերալիստական կուսակցությունը  (9.37%): Տվյալները վերցվել են YamNews կայքից:

Ըստ նախնական տվյալի՝  խորհրդարանը կարող է հետեւյալ տեսքն ունենալ. սոցիալիստներին 26 մանդատ, լիբերալ-դեմոկրատներին՝ 23, կոմունիստներին՝ 21, դեմոկրատներին՝ 19, լիբերալներին՝ 12, հայտնում է մոլդովական  NewsMaker կայքը: