Հոնկոնգի ոստիկանությունը 40 ցուցարար է ձերբակալել, որոնք բախման մեջ են մտել ոստիկանության աշխատակիցների հետ:
Ցուցարարները սաղավարտներով ու պաշտպանիչ դիմակներով փորձել են արգելափակել կառավարության շենք տանող ճանապարհը, որպեսզի երկուշաբթի առավոտյան կառավարության անդամները չկարողանան հասնել աշխատավայր: Ցուցարարները վանկարկել են. «Ես իսկական ժողովրդավարություն եմ ուզում»:
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար պղպեղի սփրեյ եւ մահակներ է կիրառել, իսկ վերջիններս ոստիկանների ուղղությամբ շշեր ու այլ առարկաներ են նետել:
Occupy Central ակցիան Հոնկոնգում տեղի է ունենում սեպտեմբերի վերջից: Նրանք պահանջում են Հոնկոնգի ղեկավարի ուղիղ ընտրություններ անցկացնել: Հունիսին նրանք 10-օրյա առցանց-հանրաքվե են անցկացրել, որին մասնակցել է մոտ 800 հազար մարդ, եւ որը Պեկինը «ուժ չունեցող» է անվանել:




























