Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ձախ կենտրոնամետ ճակատի անդամ 74-ամյա Տաբարե Վասկեսը:
Նրա մրցակից աջ կենտրոնամետ «Ազգային կուսակցության» ներկայացուցիչ Լուիս Լակալյե Պոուն ընդունել է իր պարտությունը, զանգահարել է Վասնեսին ու շնորհավորել հաղթանակի առթիվ:
Վասկեսը, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2005-2010 թվականներին, ստացել է մոտ 53 տոկոս ձայն, իսկ Պոուն՝ 41 տոկոս: Ընտրությունների առաջին փուլում Վասկեսն ստացել էր 47,8. Իսկ Պոուն՝ 31 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Վասկեսը 2004-ին կայացած ընտրություններում հաղթելով դարձել է այդ երկրի առաջին նախագահը, որը չի ներկայացնում ոչ Կոլորադոյի լիբերալ կուսակցությունը, ոչ Բլանկոյի աջ կուսակցությունը:




























