Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 30-ին «գաղտնալսումների» մասին օրենք է ստորագրել, ըստ որի՝ ՆԳՆ-ն պահպանում է  անձնական տվյալների նկատմամբ ուղղակի հասանելիության իր ունեցած իրավունքը, հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Պատարիան:   

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 28-ին հաստատել էր գաղտնալսումների մասին օրենքի վերաբերյալ մի շարք փոփոխություններ՝ չնայած ընդդիմության եւ մեծամասնության մի շարք պատգամավորների բողոքին: Ըստ փոփոխությունների՝ ՆԳՆ-ն պահպանում է գաղտնալսումների իրավունքը, իսկ անձնական տվյալների պաշտպանության տեսուչը վերահսկողություն է իրականացնում:

Ավելի ուշ Վրաստանի նախագահը վետո էր դրել օրենքների ընդունված փաթեթի վրա եւ խորհրդարանին առաջարկել օրինագծերի նոր տարբերակ, որում  որոշակի գաղտնալսոմ իրականացնելու լիազորություն է  տալու դատարանը, իսկ այդ գործողությանը հետեւելու է անձնական տվյալների պաշտպանության տեսուչը: Նոյեմբերի 30-ին խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն՝ 81 ձայնով, եւ ուժի մեջ թողել օրենքի սկզբնական տարբերակը: