Հարավային Կորեայում ԱՄՆ ՌՕՈՒ-ի կայանում հրաձգության մասին լուրը սուտ է, ավիակայանը վերսկսել է աշխատանքը՝ բնականոն ռեժիմով, Facebook-ի իր էջում հայտնել է կայանի պետ Մորգան Նյուջենթը:
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ անհայտ անձը կրակել է Հարավային Կորեայում ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավիակայանի տարածքում: Կայանի ներկայացուցիչ Սթեյսի Ֆոսթերը տեղեկացրել է, որ մարդկանց հրամայել են մնալ բնակարաններում կամ աշխատատեղերում՝ մինչեւ հետագա ցուցումները: Օսանի ավիակայանի մեկ այլ ներկայացուցիչ հաստատել է բազայի տարածքի դպրոցում հրաձգության մասին տեղեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Մորգան Նյուջենթը Facebook-ի իր էջում գրել է, որ ստուգման հետեւանքով անվտանգության ծառայության ներկայացուցիչները կայանի տարածքում տարօրինակ ոչինչ չեն հայտնաբերել: Ըստ Նյուջենտի՝ զանգահարել են ուսուցիչներից մեկին եւ հայտնել հրաձգության մասին:
«Նա անմիջապես այդ մասին տեղեկացրել է ինձ, — հայտարարել է Նյուջենթը: - Ահազանգը կեղծ էր: Ոչ մի կասկածելի ակտիվություն չի հայտնաբերվել, ոչ ոք չի վիրավորվել»:
Օսան օդային կայանը գտնվում է Սեուլից հարավ: Ավիակայանում կա 28,5 հազար զինվորական:




























