Գերմանիայի հատուկ ծառայություններն ԱՄՆ-ի լրտեսումների մասին իմացել են 2005թ.-ից, ասված է գերմանական արտաքին հետախուզական BND ծառայության գաղտնի զեկույցում:

 «Փաստաթուղթը հաստատում է. 2005թ.-ից արտաքին հետախուզությունը տվյալներ է ունեցել, որ Գերմանիան ԱՄՆ-ի համար ոչ միայն արժեքավոր գործընկեր է, այլեւ լրտեսման թիրախ»», - գրում է Spiegel.-ը:

Զեկույցում ասվում է, որ 2005թ. սկզբին BND փորձաքննությունում է հայտնվել ամերիկյան արտադրության  բարձրտեխնոլոգիական տեսադիտորդական մի սարք, որը վաճառվում էր Գերմանիայում: Պարզ նկարագրությամբ սարքում տեղադրված էր բավական լուրջ ծրագիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ ցանցին միանալիս սարքն ազդանշաններ է ուղարկում IP հասցեին, որը կարող է պատկանել ԱՄՆ ԶՈՒ-ին: Պարզվել է, որ սարքը կարելի է կառավարել հեռվից, քանի որ այն ունի գաղտնի գործառույթներ, որոնք նշված չեն նկարագրությունում: Ըստ BND-ի մասնագետների՝ իրենց գրասենյակում այդպիսի սարք հաստատած գերմանացիները կարող են հայտնված լինել ԱՄՆ հետախուզության ուշադրության ներքո:

Ամերիկյան ընկերությունը սարքը վաճառել է չհիմնավորված ցածր գնով եւ փորձել այն առաջարկել «պաշտպանական արդյունաբերությունում աշխատող, բարձր տեխնոլոգիաներով զբաղվող եւ ԱՄՆ ընկերությունների հետ մրցակցության մեջ գտնվող  ընկերություններին, նախարարություններին, անվտանգության գերատեսչություններին»: