Ամերիկյան Ֆլորիդա նահանգում դաժան սպանություն է կատարվել. որդին մորը սպանել է ատրճանակի կրակոցով, այնուհետ նետ է արձակել գլխին, վերջում էլ մի քանի անգամ դանակով հարվածել գլխին:
Կնոջ ճիչերը լսել են հարեւանները, որոնք ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են մահացած կնոջը, որի գլխին նետեր են խրված եղել:
Իր 42-ամյա որդին՝ Մայքլ Ուոթքինսը, որը տանն էր, խոստովանել է սպանությունը: «Դուք տեսնում եք, որ սա մահ է»: Նա սպանությունը պատճառաբանել է նրանով, որ «մայրը գողացել է իր ադամանդները եւ քաղցկեղով վարակել իր հորը»:
Ձերբակալման ընթացքում Ուոթքինսը մի քանի անգամ անտեսել է գետնին պառկելու ոստիկանների հրամանները, որից հետո հանել է դանակը: Ոստիկանները ստիպված են եղել էլեկտրահարիչ օգտագործել, նշում է CBS News-ը:



























