Հանրապետական կոնգրեսականի օգնական Էլիզաբեթ Լաութենն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:
Հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն աշխատանքից ազատվել է դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Լաութենը Facebook-ի իր էջում քննադատել էր Օբամայի դուստրերի արտաքին տեսքն ու պահվածքը Գոհաբանության օրվա առիթով կազմակերպված ավանդական արարողության ժամանակ: Լաութենին դուր չէին եկել 16-ամյա Մալիայի եւ 13-ամյա Սաշայի «չափազանց կարճ կիսաշրջազգեստները»:
Բացի այդ, նրան դուր չեն եկել նաեւ ԱՄՆ ղեկավարի դուստրերի ձանձրալի դեմքերը: Սուր քննադատությունից հետո գրառումը ջնջվել է, իսկ Լաութենը ներողություն է խնդրել «վիրավորական խոսքերի» համար:




























