«Չնայած նրան, որ Ադրբեջանը այս կամ այն չափով տնտեսապես ինքնուրույն երկիր է, դեռ չի նշանակում, որ ժողովրդավարության հարցերում կարող է անտեսել միջազգային  ստանդարտները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից նախանշված՝ Ադրբեջանում խոսքի ազատության ոլորտում առկա խնդիրների մասին։

«Նույնիսկ այն դեպքում, երբ տնտեսական առումով Ադրբեջանը այնքան էլ կախված չէ ԱՄՆ-ից, չի նշանակում, որ Վաշինգտոնը աչք կփակի Ադրբեջանում առկա ժողովրդավարական խնդիրների վրա»,- հավաստիացրեց նա։ Նավասարդյանը միեւնույն ժամանակ ավելացրեց, որ խոսքի ազատության հետ առնչվող խնդիրներ կան նաեւ Հայաստանում, սակայն ոչ այն չափով, որքան Ադրբեջանում։

Նշենք, որ Ադրբեջան կատարած այցի ժամանակ Քլինթոնը սուր քննադատության էր ենթարկել ադրբեջանցի երկու բլոգերների ձերբակալված լինելու փաստը։