Ֆրանսիացի 41 զբոսաշրջիկ է տուժել Կուբայում ավտոբուսի եւ մեքենայի բախման հետեւանքով, հայտնում է Կուբայի պետական հեռուստատեսությունը:
Ըստ նախնական տվյալի՝ վթարը տեղի է ունեցել կղզու կենտրոնական հատվածի մայրուղում: Ֆրանսիացիները Սանտա Կլարա քաղաքից ուղեւորվել են Վարադերո հանգստի գոտի: Վթարից զոհեր չկան, վիրավորվել են նաեւ ավտոբուսի վարորդը եւ գիդը, երկուսն էլ կուբացիներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Կուբայի իշխանությունները նշում են, որ բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մոտակա Կարտահենա քաղաքում:



























