Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի հետ սահմանին սուրբծննդյան տոնածառ են տեղադրելու, հայտնում է Associated Press-ը։

Պաշտպանության նախարարությունում ընդունել են քրիստոնեական համայնքի նախաձեռնությունը՝ այն տեղադրելու եւ երկու շաբաթվա ընթացքում լուսավորությունն ապահովելու մասին եւ նշել, որ որոշումն ուղղված է կրոնական ազատությունների ապահովմանը։

Հոկտեմբերին Սեուլը հանել էր աշտարակի տեսքով 43 տարվա եղեւնին, քանի որ այն սրում էր երկու Կորեաների միջեւ լարվածությունը. ԿԺԴՀ իշխանությունները եղեւնու տեղադրումը դիտում էին որպես ռազմական քարոզչություն։

Սահմանից մոտ երեք կմ հեռվում տեղադրված աշտարակը տեսանելի էր Հյուսիսային Կորեայից, փոխանցում է  Lenta-ն։