Ճապոնիայի ամենահյուսիսային՝ Հոկայդո կղզում՝ Սիմուկաբու շրջանի տարածքում, ձյունամրրկի պատճառով զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել։ 17 ուղեւորների տեղափոխել են հիվանդանոց՝ տարբեր վնասվածքներով եւ կոտրվածքներով, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
Փոթորկաբեր քամին նաեւ Հյուսիսային Ճապոնիայում ուղեւորատար մի շարք գնացքների երթեւեկության խափանման է հանգեցրել։ Քամու պոռթկումների արագությունը Յամագատա պրեֆեկտուրայի առանձին շրջաններում գերազանցում է 30մ/վրկ.-ը, Նիիգատա քաղաքում հասնում է 34 մ/վրկ. արագության, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աոմորի եւ Ակիտա պրեֆեկտուրաներում 20 սմ-ից ավելի ձյուն է տեղացել։ Սպասվում է, որ վաղն առավոտյան ձյան շերտը 70 սմ-ով կբարձրանա։



























