ԱՄՆ-ում բժիշկը Մայամիի միջազգային օդանավակայանում իր մոտ ռումբի առկայության վերաբերյալ կատակի պատճառով տուգանվել է 89 հազար դոլարով, հայտնում է France-Presse գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին: Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը 60-ամյա Մանուել Ալվարադոյին մի քանի սովորական հարց է տվել, որոնցից մեկին բժիշկը պատասխանել է, որ իր բեռում C-4 պայթուցիկ կա:

Տղամարդն անմիջապես բացատրել է, որ կատակ է անում, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցը նրա խոսքերը լուրջ է ընդունել, հայտնում է Gazeta-ն:

Արդյունքում օդանավակայանը մասնակիորեն տարհանվել է, իսկ որոշ չվերթներ հետաձգվել են: