Սոմալիին սահմանակից քենիական Մանդեր քաղաքում զինված մարդիկ հարձակվել են քարհանքի վրա եւ առնվազն 36 աշխատող սպանել:
Իշխանությունները չեն բացառում, որ հարձակումների հետեւում կանգնած են «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալները:
Խմբավորումը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Քենիայի հյուսիս-արեւելքում. զինյալները վրեժ են լուծում քենիական իշխանություններից Սոմալիի իսլամիստների դեմ պայքարում զինծառայողներ ուղարկելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոյեմբերի վերջին արմատական խմբավորման զինյալները Քենիայի հյուսիսում կանգնեցրել էին ավտոբուսն ու սպանել ոչ մահմեդական 28 ուղեւորներին:



























