Մոսկվայի արբիտրաժը, մերժել է «Բաշնեֆթի» բաժնետոմսերը կալանքից ազատելու «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի դիմումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Ավելի վաղ, աղբյուրը հայտնել էր, որ նման դիմում տալով՝ «ընկերությունը ցանկացել է հիշեցնել, որ բաժնետոմսերը կալանքի տակ են, եւ անհրաժեշտ է ազատել՝ պետության օգտին դրանք փոխանցելու նպատակով»:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ «Սիստեման» այսպիսով ցույց է տալիս իր բաժնետոմսերը պետության սեփականության փոխանցելու դատարանի որոշումը կամավոր կերպով իրականացնելու գործակցությունն ու պատրաստակամությունը: