Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին որոշել է մոտ ժամանակներս մի ամբողջ աշխատանքային օր անցկացնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր էջի միլիոներորդ հավանողի հետ, հայտնում է Le Figaro փարիզյան թերթը:
Սկզբնապես հայտարարվել էր, որ նախկին նախագահի ֆեյսբուքյան էջի միլիոներորդ հավանողին անակնկալ է սպասվում: Այժմ պարզվել է, որ պարգեւը մեկ օրվա ընթացքում «Միություն հանուն ժողովրդական շարժման» շտաբ-բնակարանում Սարկոզիի աշխատանքներին հետեւելն է, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Վերջերս քաղաքականություն վերադարձած պետության նախկին նախագահի օգնականներն արդեն որոշել են միլիոներորդ հավանողին, խոսքը Փարիզի բնակչի մասին է: Այդ մարդու մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:




























