Ռուսական «Հարավային հոսք» գազային նախագիծը ուկրաինական ճգնաժամի պատանդը: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ մեկնաբանելով նախագծի դադարեցման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
Ծրագրվում էր, որ «Հարավային հոսքը» տարեկան պետք է մատակարարեր 63 մլրդ խմ գազ, ինչը համարժեք է եվրոպական պահանջարկի ավելի քան 10%-ին: Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրեց նրան, որ Բրյուսելը սառեցրեց նախագծի հավանության գործընթացը:
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Պիեռ Նեյելի խոսքով՝ ներկայումս գազատարի կառուցման հավանականությունը «զրոյական է»:
Իր հերթին, Կոլումբիայի համալսարանին կից Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի աշխատակից Կարլոս Պասկուլը կարծում է, որ «Ռուսաստանը գործնականում ասիական շուկայում արտահանման ներուժ չունի»:
Ինչպես գրում է գործակալությունը, ԵՄ-ի ռազմարությունում «Հարավային հոսքը» ցույց տվեց իր թերությունները, քանի որ Հունգարիան, Ավստրիան, Սերբիան եւ Բուլղարիան այն դիտարկում էին՝ որպես Ուկրաինայի միջով մատակարարումների ընդհատումների (որոնք վերջին տասնամյակում 3 անգամ եղել են) ռիսկի նվազեցում: Բրյուսելն, իր հերթին նախագիծը դիտարկում էր՝ որպես Մոսկվայի՝ որպես էներգամատակարարի դիրքերի ծավալում: «Որպես այլընտրանք՝ Թուրքիան առավել եւս կասկածելի է քան դեպի Եվրոպա մատակարումների ուղիղ տարբերակները», - հայտարարել է ֆինանսական խորհրդատուն:
Նրա խոսքով, եթե նույնիսկ գազը մատակարարվի Թուրքիա, դրա մեծ մասը վերջին հաշվով կհասնի Եվրոպա: «Հարց է ծագում. ինչո՞ւ տարանցիկ ռիսկերի դիմել, եթե կարելի է փորձել լուծել Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ տարաձայնությունները եւ այն գործարկել ուղղակիորեն Եվրոպայում, ինչպես եւ դա ծրագրվել էր», - ընդգծել է նա:




























